2025 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Լիլիթ Աղեկյանի տան ֆիքսված հեռախոսահամարին ստացվել է տարօրինակ զանգ։ Զանգահարողը եղել է տղամարդ, ով հանդես է եկել տարօրինակ ու ոչ բնորոշ ձայնով։ Նա պահանջել է խոսել հենց Լիլիթ Աղեկյանի հետ՝ առանց նշելու զանգի կոնկրետ նպատակը։ Հեռախոսազանգին` պատասխանողի կողմից նշվել է, որ նա Լիլիթ Աղեկյանը չէ։
Զանգահարողն ի պատասխան, ներկայացել է որպես «քննչական մարմնի ներկայացուցիչ»՝ Միքայել Ավետիսյան անուն, ազգանունով, սակայն նրա ձայնը, խոսքի ձևը և ներկայացման եղանակը կասկածներ են առաջացրել։
Ժամը 20:00-ի սահմաններում Լիլիթ Աղեկյանի բնակարանի դռան մոտ անսպասելի շարժ է նկատվել. անհայտ անձը կամ անձինք թակել են նրա տան դուռը։ Բնակիչը ներսից հետաքրքրվել է, թե ով է, սակայն որևէ պատասխան չի ստացվել։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իրավապահ մարմիններից պահանջում եմ շտապ պարզել զանգի աղբյուրը, զանգահարողի և բնակարանի դուռը թակած անձի կամ անձանց ինքնությունը և նրա (նրանց) մտադրությունները։
Կարդացեք նաև
Ունեմ մտահոգություն, որ հնարավոր է իրականացվում կամ պլանավորվում է ահաբեկչական բնույթի գործողություն՝ ուղղված Լիլիթ Աղեկյանի դեմ։
Ակնկալում եմ իրավապահների արագ արձագանք և հրապարակային պարզաբանում:
Լիլիթ Աղեկյանի Փաստաբան` Զարուհի Փոստանջյան