Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իր ո՞ր լիազորությունն է իրականացնում արշավ սկսելով եկեղեցու դեմ. Վահան Հովհաննիսյան

Հունիս 09,2025 22:22

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ վարչապետը սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իր ո՞ր լիազորությունն է իրականացնում արշավ սկսելով եկեղեցու դեմ, միջամտելով հոգևորականների անձնական կյանքին։ Ո՞ր օրենքով է սահմանված նրա այդպիսի լիազորությունը։ Ո՞ր։

Եթե իրավապահ մարմինները չեն տալիս այս հարցի պատասխանը, ապա պարտավոր են քրեաիրավական գնահատական տալ վարչապետի գործողություններին՝ որպես իշխանական լիազորությունների վերազանցում։

Եթե իշխանական լիազորությունների վերազանցման պարագայում իրավապահ մարմինները քրեական հետապնդում չեն հարուցում վարչապետի դեմ, ապա իշխանական անգործության համար հետագայում քրեական հետապնդում է հարուցվելու նրանց դեմ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30