Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք ուզում՝ այստեղ մեզ մոտ հսկա Ղարաբաղ ստեղծվի, որի պատճառով միջուկային պատերազմ կարող է սկսվել. Պուտինի օգնական

Հունիս 09,2025 23:23

Ինչո՞ւ է իրավիճակը վատթարացել Ուկրաինայի համար։ Որովհետև չորս տարածարջանում հանրաքվեներ են անցկացվել, իսկ դա Ռուսաստանի պաշտոնական մասն է։ Եվ Ռուսաստանն այլևս չի կարող այնտեղից հեռանալ։ Հակառակ դեպքում կդավաճաներ մարդկանց, դա անհնար է։ RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Բայց եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի և իրական խաղաղության շուրջ համաձայնություն չլինի, ապա դա կլինի… Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածաշրջան կար՝ Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, և դա կլինի մոլորակի վերջը, և կվերջանա միջուկային պատերազմով։

Մենք չենք ուզում ունենալ պատրվակ ստեղծել՝ հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սանձազերծվել։

Մենք դա չենք ուզում, ուստի ուզում ենք դադարեցնել դա, լիակատար հաշտություն կնքել և ճանաչել նոր տարածքները», -նշել է ՌԴ նախագահի օգնականը։

Թարգմանությունը՝ News.am-ի

ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն ավելի ուշ արձագանքել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի՝ Արցախի հետ արված համեմատությանը:

«Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմից նաև հայտարարել են. «Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանն ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջունելի է, որ Վ. Մեդինսկու պես բարձրակարգ պատմաբանը տվեց Ղարաբաղի հայաթափելու հակիրճ քաղաքական նկարագիրը: Անկասկած սա նաև դարձրեց բոլորի համար պարզ ուկրաինական-ազրբժանական ալիանսի հակայայկականության արմատները:

    Տխուր է, որ նորից հայերի գլխին պայթած ողբերգությունը դաս է ծառայում մյուս ազգերին շրջանցելու թակարդները, մինչդեռ հայերը նորից ու նորից կորցնողներն են` Ռ. Լեմկինի հղումը հայերին 1915-ին բնաջնջելու թուրքական իշխանության ծրագրին, օգնեց սահմանել ‘գենոցիդ’-ը: Հիմա Վ. Մեդինսկին հղում է անում արցախահայության 2020-ից ի վեր ‘էթնիկ-քլինսինգ’ նիկոլ-թուրքական տանդեմի ծրագրին` որպեսզի օգնի տեղ բերել խաղաղ և արժանապատիվ ապրելու ռուսների իրավունքը իրենց պատմական հայրենիքում, որը սովետականացման պատճառով քարտեզների վրա կրեց ‘Ուկրաինա’ անուն:

    Սպասվում էր, որ ազրբժանական կողմը կառչած կմնա ‘Ղարաբաղը ազրբժանական պատմական արեալն է` թեզին: Դեպքից դեպք մեդինսկիներ կգան առաջ ու կասեն պատմական ճշմարտությունը: Եվ ի՞նչ:

Պատասխանել Անանուն

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30