«Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ և կարծում եմ, որ ՀԱԿ-ի գործունեության հաջողությունները մեծապես պայմանավորված են այն փաստով, որ այդ կառույցի ղեկավարը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է», Նիկոլ Փաշինյան:
***
«Նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանով զբաղվողները այսօր իշխանության ամենա-ամենա-ամենա վերին օղակներում են, եւ էդ թալանը անարգել շարունակելու անհրաժեշտությունն էր, որ առաջ բերեց 1998 թվականի հեղաշրջումը: Տեր-Պետրոսյանը խոչընդոտ էր այդ թալանի ճանապարհին, եւ հեղաշրջումը պետք է չեզոքացներ այդ խոչընդոտը»: Նիկոլ Փաշինյան:
***
Կարդացեք նաև
«Որովհետեւ կարծում եմ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ժողովուրդը Տեր-Պետրոսյանին վստահության քվե է տվել: Եթե ուրիշ ոչինչ չհաշվենք` միայն Հայաստանի անկախացումը, տնտեսական աղետալի ճգնաժամի հաղթահարումը, հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում լիուլի բավարար են, որպեսզի հարյուրամյակների կտրվածքով, պատմական իմաստով Տեր-Պետրոսյանի առաջին իշխանավարությունը դրական գնահատվի: Ես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ եմ, եւ անկեղծ ասած` շատ գոհ ու հպարտ եմ դրա համար»: Նիկոլ Փաշինյան:
***
«Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Սրանով է բացառիկ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխելուն»։ Նիկոլ Փաշինյան:
***
«…Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ ստացել էր 1994 թվականին` նախագահ Տեր-Պետրոսյանի վարած փայլուն արտաքին քաղաքականության շնորհիվ»: Նիկոլ Փաշինյան:
***
«Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Երկրորդ դասագրքային օրինակը, որ հակադիր է առաջինին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եվ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը»։
***
«Մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար։ Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը»։ Նիկոլ Փաշինյան:
***
Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհիմն են նաև այն խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերն ու անդամագրվել «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցությանը։ «Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն դա երբեք հնարավոր չէ։ Եվ դա այն պատճառով, որ իմ քաղաքական տունը ՀԱԿ-ն է»,- բացատրեց Փաշինյանը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի ի մի բերած այլ նախկին ներբողներ՝ «Չորրորդ իշխանություն»-ում
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ