Նախկին դատավոր Պարգև Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը և պաշտոնից հետ կանչելը մեծ վնաս տվեց ՀԱՊԿ անդամ երկրների ընտանիքում մեր դիրքին, հեղինակությանն ու բարի համբավին. շահառուները մեր թշնամիները… հետևանքը` փաստացի հարձակում ՀԱՊԿ անդամ պետության դեմ, սադրանք ՀԱՊԿ դեմ…
Թշնամու սարսափ, գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումով և կալանավորումով «գլխատվեց» երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ). շահառուները՝ մեր թշնամիները… Հետևանքը` պատերազմի ժամանակ փորձառու երկրապահներին առաջնորդող չկար…
Գեներալներ Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների հետապնդումներն ու կադրային ջարդերը` հիմնավոր, թե անհիմն, թուլացրին բանակը. շահառունները՝ մեր թշնամիները…Հետևանքը՝ անկազմակերպ բանակ, պարտություն…
Կարդացեք նաև
Կաթողիկոսի դեմ արշավը, հիմնավոր, թե ոչ, արշավ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. շահառուները՝ մեր թշնամիները և, որ նույնն է, աղանդները… Մի մտեք կաթողիկոսի «մատի» ու «մատանու» արանքը…