Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հաղորդումը պետք է քննարկվի և համապատասխան արձանագրություն կազմվի ԱՆՀԱՊԱՂ։
Հաղորդումից անցել է 9 օր և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում առ այն, թե ում ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը։