ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնումը՝ 374 հզր ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի այս արդյունքը շուրջ 3.8 անգամ գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերականգնված վնասի չափին:
ՀՀ քննչական կոմիտե