Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը շատ փոքր մարդ է՝ վեհափառին վեհարանից հանելու համար»․ Արմենուհի Կյուրեղյան

Հունիս 10,2025 14:28

«Այս օրերի զարգացումները խոսում են միայն մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրներից։ Նա շատ լավ գիտի հանրության կարծիքը իր իշխանության, իր վերարտադրման մասին։ Շատ լավ գիտի, թե իր խոստումները չկատարելու դեպքում ինքն օր առաջ ինչ պատասխանատվություն է կրելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու ու վեհափառի դեմ սկսած արշավին։ 

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը «շատ փոքր մարդ է»՝ վեհափառին վեհարանից հանելու համար։ «Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որը իրավունք ունի, լիազորություն ունի եւ այդ ուժն ունի վեհափառին վեհարանից հանելու։ Իր հետ ճշտեք, թե իր հավատքը որն է, ես խիստ կասկածում եմ, որ ինքը քրիստոնյա է։ Ինքն ազգադավ, պետականադավ, երկիրը դավաճանող մարդ է։ Ինքն այդքան չկա, որ նման գործ իրականացնի»,- նշեց նա։

Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ վեհափառի ընտրությունն արարողակարգային գործընթաց է։

«Ցավոք սրտի, 2021 թվականին Նիկոլն ընտրվել է, բայց հիմա՝ այս պահին Նիկոլը շատ լավ հասկանում է, որ նման հնարավորություն այլեւս չի լինելու։ Եվ դրա համար ինքը հարձակվելու է Հայ առաքելական եկեղեցու վրա, Դաշնակցության վրա, դրա համար հարձակվելու է ազգային ցանկացած ուժի վրա, որը կարող է որեւէ կերպ խափանել իր վերընտրվելը»,- հավելեց Կյուրեղյանը։ Նա ասաց, որ եթե հիմա ընտրություն լինի, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի, քանի որ հանրության յուրաքանչյուր խավի իր ձեւով խաբել է։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30