Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց, կիրառվեց 5 միլիոն դրամ գրավ. դատարանի որոշում

Հունիս 10,2025 18:30

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով դատական նիստի  ժամանակ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց՝ որոշել է մասնակի բավարարել Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը նրա խափանման միջոցի հետ կապված։

Դատավորը հայտարարեց․ «Դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը բավարարել մասնակի՝ մեղադրյալ Սերժ Սարգսյանի՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնել, Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, գրավի չափ սահմանել 5 միլիոն դրամ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30