Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները

Հունիս 10,2025 17:13

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Էստոնիայի ԱԳ նախարարության զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:

Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, նախանշված արդյունքների, թվայնացման, կիբեռանվտանգության, էլեկտրոնային կառավարման, ամպային ծառայությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերի, առաջնահերթությունների ու մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ, այդ համատեքստում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձրաստիճան փոխայցելություններին և ակտիվ փոխգործակցությանը, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում շարունակական և զարգացող գործընկերությունը, համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30