Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար

Հունիս 10,2025 17:34

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի պայմաններում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի հայ-իրանական սահմանին մաքսային գործառնությունների դյուրացմանը, սահմանային անցակետի թողունակության պահանջների բավարարմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարմանը։ Ծրագիրը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումներին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ և ՎԶԵԲ գործընկերներին ցուցաբերված աննախադեպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ չնայած առկա մարտահրավերներին, հաջորդ տարի հնարավոր կլինի ավարտել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը և ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անցակետ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել և զարգացնել առկա համագործակցությունը։

Պետական եկամուտների կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30