Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են ուժերը՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում». Արարատ Միրզոյան

Հունիս 10,2025 17:56

Նիցցա (Ֆրանսիա), Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողով. Կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։

Միջոցառմանը ներկա է գտնվել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարար Միրզոյան. «Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահարվերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:

Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան: Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ գլոբալ վերանայման համար՝ գնահատելու մեր կոլեկտիվ և անհատական ձեռքբերումները «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում: Ես այստեղ օգտագործում եմ «ձեռքբերումներ» բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից, այս վերանայումը կօգնի մեզ գնահատել և բացահայտել բացթողումները, թերությունները և կարիքները, ինչպես նաև անել հնարավորը՝ մշակելու ամենաարդյունավետ և համապարփակ լուծումները, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը»: (Նախարարի ամբողջական ելույթն՝ այստեղ:)

Հաջորդիվ կայացել է բարձր մակարդակի պանելային քննարկում, որին մասնակցել են.
🔹ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը,
🔹ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիման,
🔹Ֆրանսիայի շրջակա միջավայրի դեսպան, էկոլոգիական անցման նախկին նախարար Բարբարա Պոմպիլին,
🔹Նորվեգիայի Կլիմայի և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր բանակցող Գաութե Հանսենը, ինչպես նաև
🔹ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP17-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիոսողոմոնյանը` ամփոփելով միջոցառման արդյունքները և շնորհակալություն հայտնելով մասնակիցների ակտիվ ներգրավվածության համար: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է տարբեր էկոհամակարգերի միջև կապը և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ինտեգրումն ընդհանուր համայնապատկերում, ինչպես նաև այդ գործողությունների իրականացման ընթացքում առավել համապարփակ հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30