Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում ենք մի բան, որը, էլի, չէինք կարող պատկերացնել»․ Արթուր Վանեցյան

Հունիս 10,2025 23:50

«Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է՝ հաջակցություն մեր Եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու, եւ մեր Վեհափառի»։ Այս մասին ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմավորման հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Տեսանք Արցախի կորուստ, տեսանք հազարավոր զոհեր, տեսանք հայրենիքի ուրացում։ Ցավոք սրտի, տեսնում ենք մի բան, որը, էլի, չէինք կարող պատկերացնել», – հայտարարել է Վանեցյանը։

Նա հույս հայտնեց, որ «ժողովուրդն այսօր մեծ բազմությամբ կլինի այստեղ [«Զվարթնոց» օդանավակայանում], եւ իրենց աջակցությունը կհայտնեն Հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ Վեհափառին»։

Ըստ նրա՝ այդպես իշխանությունը կարձանագրի, որ ժողովուրդը կանգնած է Հայկական եկեղեցու կողքին։

Արթուր Վանեցյանը հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ Փաշինյանի հակաեկեղեցական եւ հակասահմանադրական արշավին դիմադրելու գործում ԱԱԾ-ն անելիք չունի՞։ Վանեցյանը շեշտեց՝ չի ցանկանում թիրախավորել իրավապահ համակարգին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30