Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը

Հունիս 10,2025 23:33

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Միացյալ Թագավորությանը շարունակական հաջողություններ, բարօրություն և բարգավաճում։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի:

Փոխվարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, համապարփակ բարեփոխումների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղիների որոնմանը։

Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն հարստացնել և ընդլայնել հայ-բրիտանական համագործակցության օրակարգը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30