«Այս մի գիծն իրենց հատել չի հաջողվելու։ Մեր Եկեղեցին դիմացել է շատ տարբեր փորձությունների, շատերն են փորձել այն զավթել, ու դարեր շարունակ դա ոչ ոքի չի հաջողվել։ Հաստատ Փաշինյանին չի հաջողվելու», – հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հաջակցություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընթացող հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ազգային ինստիտուտներից ինչին դիպչել են, քարուքանդ են արել, Եկեղեցին այդ շարքը դադարեցնելու է», – ասել է Մամիջանյանը՝ արձագանքելով Եկեղեցին առողջացնելու ձգտումների մասին իշխանությունների պնդումներին։
Հայկ Մամիջանյանը չբացառեց, որ Հայաստանյայց եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները պատվիրվել է տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային երկրների կողմից՝ շեշտելով նաեւ իշխանության, պատգամավորի բնութագրմամբ՝ վախը հեղինակավոր Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։
«Եկեղեցին Աստծունն է», – եզրափակեց խմբակցության ղեկավարը։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ