Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք այդ հրեշին մտցնել իր բունը, պետք է լինի համապատասխան արձագանք՝ պայմանավորվելով, համագործակցելով»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 11,2025 00:20

«Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ պայքարում է Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինքը հենց իշխանության գալու հաջորդ օրվանից պայքարել է Եկեղեցու դեմ», – Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի դիմավորման հավաքի ժամանակ լրագրողներին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե սկզբում Փաշինյանը «տակից» էր պայքարում, այժմ «բացահայտ» է արշավում։

Ըստ Սաղաթելյանի՝ հավաքին քաղաքացիների մասնակցությունն ապացուցում է, որ Հայաստանյայց եկեղեցին մենակ չէ։

Իշխանափոխության համատեքստում պատգամավորն ընդգծեց․ «Եթե ուզում եք այդ հրեշին մտցնել իր բունը, պետք է լինի համապատասխան արձագանք՝ պայմանավորվելով, համագործակցելով»։

Լռությամբ խնդիրը չի լուծվի, համոզված է Իշխան Սաղաթելյանը։

Նա հստակեցրեց՝ այսօրվա հավաքը Եկեղեցու հետ համերաշխության նշան է, իսկ հետագա քաղաքական ծրագրերի եւ քայլերի մասին կխոսվի այլ «պատշաճ վայրում»։

 

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30