«Հիմա, մեր առջեւ ծառացած ամեն ինչ թողած, նաեւ անբարոյական քայլ են կատարում՝ ուղղակի հարված հասցնելով մեր Եկեղեցուն եւ Կաթողիկոսին», – հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Վեհափառ Հայրապետի դիմավորման հավաքի ժամանակ։
«Կարծում եմ՝ մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ թույլ չտա։ Եկեղեցուն հարված հասցնելը հարված է մեր ինքնությանը, պատմությանը», – շեշտել է Սեյրան Օհանյանը եւ հավելել՝ արվող քայլերը «անհավատ մարդկանց քայլեր են»։
Անդրադառնալով Ազգային Ժողովում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին սկիզբ առնվող գործընթացին, Օհանյանը հարցը մեկնաբանեց այս կերպ․ Փաշինյանին անվստահություն հայտնելու իրավական բոլոր հիմքերը կան, «Հայաստան» խմբակցությունը «պատրաստ է» տրամադրել իր 28 ձայները։ Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղը երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդիպելու են՝ քննարկելու համար անվստահության գործընթացը։
Գլխավոր դատախազության կողմից իր դեմ հարուցված հանրային հետապնդումը Սեյրան Օհանյանը «շոու» որակեց։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ