Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։
2025 թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ Երեւան եւ Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:
Մակարոնեղենի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով:
Կարդացեք նաև
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի եւ գառան մսերի գնաճ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% եւ 0.5% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 4.4% եւ 6.7%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% եւ 0.5%-ով:
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։