«Զղջում եմ նախագահ Դոնալդ Թրամփի մասին անցյալ շաբաթ արված իմ որոշ գրառումների համար։
Դրանք շատ հեռուն գնացին», – X-ում գրել է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, որը նպաստել էր ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ստեղծմանը, նպատակ ունենալով կրճատել ավելորդ դաշնային ծախսերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շատ հիասթափված է իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ Իլոն Մասկի քննադատությունից, հավելելով, թե չգիտի՝ արդյոք լավ հարաբերությունները կպահպանի՞ միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ:
«Տեսեք, Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ այլևս այդպիսին կլինեն, թե՝ ոչ։ Ես զարմացած եմ», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը, այն բանից հետո, երբ նախկին խորհրդական Մասկը օրինագիծը որակել էր «նողկալի»։
Կարդացեք նաև
«Ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը… Հանկարծ նա խնդիր ունեցավ», – հավելել է Թրամփը։
Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձեց X սոցիալական ցանցում՝ ասելով՝ պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, «սուտ» են։
Մասկը նույնիսկ հայտարարեց. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»:
I regret some of my posts about President @realDonaldTrump last week. They went too far.
— Elon Musk (@elonmusk) June 11, 2025