Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «ՀայաՔվե»

Հունիս 11,2025 12:19

«ՀայաՔվե». Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելուն ուղղված գործողությունները ոչ միայն տապալում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այլև ոտնահարում են Հայաստանում և Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի կրոնական հիմնարար ազատությունները, վիրավորում նրանց կրոնական զգացմունքները։

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ՀԱԵ նվիրապետական կարգը փոխելու նախաձեռնությամբ․ դա մարդու իրավունքների, խղճի ազատության զանգվածային խախտում է, հանցագործություն։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, Փաշինյանի հնչեցրած կոչերի մեջ տեսնելով Մայր Աթոռի հանդեպ սադրանքների, բռնության դրսևորումների ռիսկեր, նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով։

Իսկ Հայոց Եկեղեցին և նրա միլիոնավոր հետևորդների օրինական իրավունքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու համար անհրաժեշտ է հանրային մեծամասշտաբ ու բազմակողմ գործունեություն։

Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց Եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30