«Մեկ միլիարդ դրամ տրվել է սահմանապահ համայնքներին աջակցության ծրագրով։ 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան ոտնձգությունների հետեւանքով բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանապահ, որոնք չեն ընդգրկվել այդ ցանկում։ Դուք՝ իբրեւ նախարար, ի՞նչ եք անում, էս չորս տարի է՝ ես բարձրաձայնում եմ։ Ի՞նչ է, խտրական մոտեցո՞ւմ է։ Նույն համայնքի կողքի համայնքն օգտվում է այդ ծրագրից, իսկ էն մնացածը չեն օգտվում։ Դուք պարտավոր եք գույքագրում անել եւ միջանկյալ լուծում տալ»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Խուդաթյանն ասաց, որ օրինակ՝ Կապանի դեպքում սահմանամերձ է հաշվարկվել 19, Նոյեմբերյան համայնքի դեպքում՝ 4 համայնք։ «Սա լրացուցիչ ֆինանսավորում է՝ հաշվի առնելով իրենց սահմանամերձ լինելու կարգավիճակը։ Սա մեկնարկել է 2024 թվականի բյուջեով եւ առաջին անգամ որպես բյուջետային տող նշված է եղել 2024 թվականի բյուջեով»,- ասաց նա։
Արման Ղազարյանը նշեց, որ 13 համայնքներ կան, որոնք սահմանապահի չափորոշիչների մեջ են, բայց կառավարությունը կարգավիճակ չի տալիս, որպեսզի արտոնություններից օգտվեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ