Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը շարունակում է իր սխալ ընթացքը՝ պահանջելով մի հարցի պատասխան, որը հնչեցնելն անգամ նողկանք է առաջացնում

Հունիս 11,2025 14:03

Ողջունելի է բոլոր այն հայորդիների արարքը, ովքեր ի աջակցություն և ի զորակցություն Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գնացին «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Հայրապետին։

Երեկ ավելի քան ակնհայտ դարձավ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու Ամենայն Հայոց Հայրապետը վայելում է համայն հայության սերն ու հարգանքը։

Վարչապետը, սակայն, շարունակում է իր սխալ ընթացքը՝ պահանջելով մի հարցի պատասխան, որը հնչեցնելն անգամ նողկանք է առաջացնում։ Կուսակրոնության հարցը խիստ ներեկեղեցական հարց է և հայության մեջ ընդունված չէ այս հարցը քննարկման առարկա դարձնելը, իսկ աղանդավորականներին, թուրքերին ու ադրբեջանցիներին, կարծում եմ, այս հարցը ընդհանրապես չպետք է հետաքրքրի, թող նրանք իրենց «հոգևորականների» բարեվարքությունը պարզեն։

Եվ հենց այդ է պատճառը, որ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, արդեն քանի օր է՝ լրագրողների հարցին ի պատասխան նշում է, որ վարչապետի կողմից բարձրացված հարցն ինքնին սխալ է և սխալ հարցերը անպատասխան թողնելն ավելի ճիշտ է։

Սակայն հաշվի առնելով նաև վարչապետի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը, փորձեմ անդրադառնալ այդ հարցին և գուցե ընդհատվեն նրա սրտից բխած զեղումներն ու հոգեկան տվայտանքները։ Եթե ֆեյսբուքյան գրառումներով հազար անգամ էլ հնչեցնեք այդ հարցը, հազար անգամ էլ ստանալու եք նույն պատասխանը։ Նման հարցադրումները որևէ կերպ չեն նպաստելու մթնոլորտի առողջացմանը։

Ավելին, ինչպես նշել են բազմաթիվ իրավապաշտպաններ, վարչապետի կոպտագույն միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերի մեջ իր մեջ լուրջ հանցակազմ է պարունակում, ընդհուպ Սահմանադրական կարգը խախտելու հոդվածներով։

Վեհափառ Հայրապետը կամ Եկեղեցու համապատասխան բաժինը չեմ կարծում, որ կդիմեն դատախազություն վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ավելի շատ հակված եմ նրան, որ Վեհը իր Վեհությանը հատուկ մեծահոգությամբ ու ներողամտությամբ կվերաբերվի, սակայն նույնը չեմ կարող ասել նախանձախնդիր իրավապաշտպանների համար, ովքեր կատարելով իրենց պարտականությունները՝ կդիմեն համապատասխան մարմիններին քննելու համար վարչապետի հակաեկեղեցական ու հակասահմանադրական գործունեության իրավաչափությունը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30