Լրահոս
Օրվա լրահոսը

Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2 % է, որից երկրորդային՝ կանխարգելելի է 15.5%-ը. զեկույց

Հունիս 11,2025 15:38

ՄԱԲՀ «Աշխարհի բնակչությունը» 2025թ. զեկույց

«Ծնելիության իրական ճգնաժամը» հետազոտություն

Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 14 երկրում, որտեղ հանրագումարում բնակվում է աշխարհի բնակչության մոտ 37 տոկոսը։

ՀԱՄԱՏԵՔՍՏ

Ողջ աշխարհում ծնելիության մակարդակը նվազում է։ Արդեն այս դարում աշխարհի բնակչության թիվը կհասնի իր առավելագույնին, իսկ հետո կսկսի նվազել (UNDESA, 2024 թ.)։ Ներկայում յուրաքանչյուր չորս մարդուց մեկն ապրում է երկրում, որտեղ բնակչության թիվն արդեն հասել է իր առավելագույնին։

Արդյունքում, հասարակությունների կառուցվածքին աննախադեպ փոփոխություն է սպասում՝ տարեցների մեծ, իսկ երիտասարդների փոքր մասնաբաժին և, հնարավոր է, ավելի փոքրաթիվ աշխատուժ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ

  • Հարցված երկրներից յուրաքանչյուրում տղամարդկանց և կանանց զգալի մասը չի ունենում այնքան երեխա, որքան ցանկանում է․ հարցվածների մեծամասնությունը կուզենար ունենալ երկու և ավել երեխա։
  • Հարցվածների կեսից ավելին որպես ցանկալի թվով երեխաներ չունենալու պատճառ նշել է տնտեսական խնդիրները (դրամական միջոցներ, բնակարան, աշխատանք)։
  • Հարցվածների քառորդը որպես պատճառ նշել է առողջական խնդիրները։
  • Յուրաքանչյուր հինգից մեկը որպես պատճառ նշել է պատերազմները, համավարակները, քաղաքական իրավիճակը և այլ գործոններ։
  • Կանանց և տղամարդկանց միջև անհավասարությունը նույնպես մեծ դեր է խաղում.
  • Հարցվածների 14%-ը նշել է, որ չեն ունենա այնքան երեխա, որքան ցանկանում են, քանի որ չունեն զուգընկեր կամ համապատասխան զուգընկեր։
  • Հարցվածների 11%-ը նշել է, որ երեխաների խնամքի հարցում զուգընկերոջ ներգրավվածության բացակայությունը նպաստել է, որ նրանք ցանկալիից քիչ երեխաներ ունենան։
  • Կանայք տղամարդկանցից գրեթե երկու անգամ ավելի հաճախ են տնային աշխատանքի անհավասար բաժանումը նշել որպես խոչընդոտ՝ իրենց ցանկալի թվով երեխաներն ունենալու համար (13% և 8%

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

2018-2023 թվականներին Հայաստանում որոշակիորեն աճել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը` ծնելիության գործակիցը՝ հասնելով 1.9–ի: Սակայն Հայաստանի տնային տնտեսությունների 60%–ից ավելին երեխա չունի։ Մոտ 16%-ն ունի երկու երեխա, մոտ 15%-ը՝ մեկ երեխա։ Երեք և ավել երեխա ունի մոտ 7%–ը (ՀՀ ՎԿ)։

Մինչդեռ Հայաստանում զույգերն ամենաշատը ցանկանում են ունենալ երեք երեխա։ Երեխաների ցանկալի թվի վերաբերյալ հիմնավորումներում ամենահաճախը հանդիպել են հետևյալ պատասխանները՝

Շատ երեխաների առկայությունը ապահովում է ընտանիքի կայունությունը (27.3%),
Հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել երեխայի դաստիարակության գործընթացը (15.7%), Որովհետև այդպես է ընդունված հայկական միջավայրում (12.0%),
Դա ժամանակի թելադրանքն է (9.7%),
Որովհետև այդպես է ընդունված իմ ծնողների ընտանիքում և ցանկանում եմ շարունակել այս ավանդույթը (6.0%) (ՄԱԲՀ):

Առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում (ՀՀ ՎԿ)։

Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2% է, որից առաջնային՝ 2.7%, երկրորդային (կանխարգելելի) 15.5% (ՄԱԲՀ)։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30