Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողություն կա նաեւ Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ. շուրջ 2000 հատ մայրական առանձնյակ է ձեռք բերվել

Հունիս 11,2025 14:16

Հունիսի 11-ին շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը: Հաստատված բյուջեն 9.8 մլրդ դրամ է եղել, իսկ ճշգրտվածը՝ 11.1 մլրդ դրամ: Կատարողականն առանց դրամաշնորհների շուրջ 91 տոկոս է կազմել, իսկ դրամաշնորհներով՝ 83 տոկոս:

Նախարարության ապարատի եւ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանման ծախսերը կազմել են 1.3 մլրդ դրամ, կատարողականը՝ 99.2 տոկոս, նախարարության ենթակա մարմինների՝ 10 ՊՈԱԿ-ների ծախսերը՝ 3.1 մլրդ դրամ:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ներին հատկացվել է 1.4 մլրդ դրամ, ճշգրտված բյուջեն եղել է 653 մլն դրամ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում 1.3 մլրդ է դրամ է հաստատած բյուջեն եղել, ճշգրվածը՝ 494 մլն դրամ:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն 246 մլն դրամ է կազմել, կատարողականը՝ 98 տոկոս:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն կազմել է 1.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 98.7 տոկոս:

«Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրով հատկացվել է 15.4 մլն դրամ, ծախսը կազմել է 6.2 մլն դրամ: Փորձագիտական գործընթացում լրամշակման անհրաժեշտություն է առաջացել, որով էլ պայմանավորված ծախսը փոխվել է:

«Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի կատարումից խոսելով՝ նախարարը տեղեկացրել է, որ անցկացվել է մրցույթ եւ 2 տեղամասում է հաղթող եղել: Երկու տեղամասի հաղթող կազմակերպությունը, սակայն, չի կարողացել կատարել պարտականությունները: «Սեւան» ազգային պարկն այս միջոցառման շրջանակում շուրջ 19 հեկտար մաքրման աշխատանք է կատարել: Հակոբ Սիմիդյանի խոսքով փորձը ցույց է տալիս, որ այս միջոցառման շրջանակում մրցութային գործընթացները հիմնականում տապալվում են, ուստի այս միջոցառման առումով 2025 թվականի բյուջեում վերադասավորումներ են արվել:

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին» 495 մլն-ի դրամաշնորհ է տրամադրվել: 2024 թվականին Սեւանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ ամառային իշխանի մանրաձուկ եւ 302.000 հատ գեղարքունի տեսակի մանրաձուկ: Այս տարի բաց է թողնվել 38.800 հատ ամառային եւ 36.000 հատ գեղարքունի տեսակի մանրաձուկ: Նախարարի խոսքով տարեվերջին այս թիվը 520.000 կհատի, իսկ առհասարակ 1 մլն-ի հասցնելու նպատակ կա:

Հաջողություն կա նաեւ Սեւանի կողակի վերականգնման ուղղությամբ. շուրջ 2000 հատ մայրական առանձնյակ է ձեռք բերվել: Առաջիկայում նաեւ կողակի արտադրության, վերարտադրության եւ Սեւանա լիճ բացթողնման գործընթաց կսկսվի:

«Անտառների կառավարում» ծրագրով բյուջեն 4.5 մլրդ դրամ է եղել, կատարողականը` 4.1 մլրդ:

Էկոպարեկային ծառայության բյուջեն 2.3 մլրդ է կազմել: Անտառների վերականգնման եւ այդ աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 839.6 մլն դրամ:

2024 թվականին «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» միջոցառման շրջանակում 5 ազդակիր համայնքում 271 մլն դրամի բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր են իրականացվել:

Ընթացիկ 29 միջազգային դրամաշնորհային ծրագրեր են եղել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 100 մլն դոլար: 11 նոր ծրագրեր են ներկայացվել Կանաչ կլիմայի հիմնադրամին եւ Հարմարվողականության հիմնադրամին:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30