Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոմեքենաներից պետք է կշտանանք, մարդը պետք է իմանա, որ Երեւանում տեղաշարժվելու լավագույն միջոցը հեծանիվն է կամ ինքնագլորը եւ հանրային տրանսպորտը»

Հունիս 11,2025 14:12

«Բոլորիս մտահոգում է Երեւանում խցանումների հարցը, վերջը մենք ի՞նչ ենք մտածում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Ավինյանն ի պատասխան ասաց, որ բոլոր քաղաքների փորձը ցույց է տալիս մեկ բան՝ քաղաքում շարժունակության ամենավատ մեթոդը ավտոմեքենաներն են։

«Ի՞նչ ենք մենք պլանավորել։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք ավտոմեքենաների համար պետք է որոշակի սահմանափակումներ մտցնենք փոքր Կենտրոնում։ Դա էականորեն փոխում է հետիոտնային տեղաշարժի հոսքը։ Մենք պետք է ստեղծենք հեծանիվների համար համապատասխան ենթակառուցվածքներ։ Հաջորդ շղթան հանրային տրանսպորտն է, որտեղ ունենք ձեռք բերվելիք 250 էլեկտրական ավտոբուսներ։ Եվ դրանից հետո նոր գալիս է մեքենան։ Եվ այս ավտոբուսների գծերն ենք շարունակում ավելացնել քաղաքում, շատ շուտով դուք տեսնելու եք նոր ավտոբուսային գծեր Երեւան քաղաքում։ Այսինքն՝ մարդը պետք է իմանա, որ Երեւան քաղաքով տեղաշարժվելու լավագույն միջոցը որոշ դեպքերում հետիոտնայի տեղաշարժն է, որոշ դեպքերում հեծանիվն է կամ ինքնագլորը, եւ մնացած դեպքերում՝ հանրային տրանսպորտը։ Այսինքն՝ էն փուլը պիտի գա, որ ավտոմեքենաներից կշտանանք եւ սկսենք սահմանափակումներ իրենց նկատմամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30