ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից:
Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։
Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։
Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են գրանցել Կիռա Սարգսյանը (1-ին տեղ), Եվա Մելոյանը (2-րդ տեղ) և Գայանե Փիրումյանը (3-րդ տեղ)։
Կարդացեք նաև
Պատանիների պայքարում հաղթող է ճանաչվել Եվա Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Սարգսյանը, երրորդ տեղը՝ Մերի Հարությունյանը։
Հայաստանի արտիստիկ լողի ֆեդերացիայի նախագահ Մարգարիտա Ղազարյանի խոսքով՝ մարզաձևը Հայաստանում շարունակում է ակտիվ զարգանալ. «Մեր նպատակն է ընդլայնել արտիստիկ լողի հասանելիությունը՝ ստեղծելով մարզումային նոր հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում»։
Առաջիկայում արտիստիկ լողի խմբակներ կհիմնվեն նաև Էջմիածնում և Գյումրիում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ