Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճամբարակում։
Մարզպետը հանձնարարեց իր որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։
Հանձնարարվեց նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ