Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Ընդհանուր առմամբ, գերակատարվել են սեփական եկամուտները, ինչպես նաեւ իրականացվել են ռեկորդային ծավալի աշխատանքներ

Հունիս 11,2025 16:27

2024 թվականին Երեւանի բյուջեի  փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 21 մլրդ 100 մլն դրամով: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի համապատասխան մասի վերաբերյալ զեկույցը:

Պետական բյուջեից Երեւան քաղաքին տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 955 մլն դրամ, իսկ պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները նախատեսված 34 մլրդ դրամի փոխարեն փաստացի  մուտքագրվել է 30 մլրդ դրամ:

Որոշակիորեն նվազել են նաեւ հատկացվող դոտացիաները:

2024 թվականին իրականացվել է 113,7 մլրդ դրամի ծախս, ինչը նախատեսվածի 94,5 տոկոսն է: Քաղաքապետի գնահատմամբ սա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է:

Տիգրան Ավինյանը մանրամասն ներկայացրել է մայրաքաղաքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները, անդրադարձել նաեւ ընթացող ծրագրերին:

Զեկույցն  ամփոփելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, գերակատարվել են սեփական եկամուտները, ինչպես նաեւ իրականացվել են ռեկորդային ծավալի աշխատանքներ:

Քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հունիսի 11-ին համատեղ նիստն անցկացրել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30