Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառին դիմավորելը եւ եկեղեցու հետ լինելը ոչ միայն հույս առաջացրեց, այլեւ ոգու ամրություն բերեց․ Գառնիկ Դավթյան

Հունիս 11,2025 16:39

«Էներգետիկան, աուրան, մարդկանց ներկայությունը բավականին տպավորիչ էր։ Այդքան կարճ ժամկետում սոցիալական ցանցում մեկ-երկու հրապարակում տեսնելով՝ մեծ թվով մարդկանց հավաքվելն ինձ համար ցուցիչ էր, որ համոզիչ չեն այն պնդումները, թե Հայաստանի հասարակությունը կոտրված է, ոչ մի բանի չի հավատում, չկան ելքեր․․․ Ամեն դեպքում, երեկվա տեղի ունեցածը հերքում է այդ վարկածը»,-«Հայելի» ակումբում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Վեհափառ հայրապետին իրենց աջակցությունը հայտնելու համար «Զվարթնոց» օդանավակայանում մարդկանց հավաքին։

«Ինչ վերաբերվում է մարդկանց ներկայությանը, հիմնական մասսան էր, որը մասնակցում է ցույցերին, ինչպես եւ ես, դեմքով իրար գիտենք, բայց կային նաեւ առնվազն ինձ համար անծանոթ շատ-շատ մարդիկ։ Դա էլ է ինձ համար ցուցիչ լավ առումով, թե ինչքանով է եկեղեցու դեմ ահաբեկչությունը կարեւորություն ներկայացնում հասարակության շրջանում։ Այնպես որ, տպավորությունս դրական էր։ Մարդիկ ուզում էին ցույց տալ, որ եւ ֆիզիկապես, եւ հոգեպես Վեհափառի կողքին են, եւ կա կոնսենսուս հասարակության մեջ, չնայած որոշ ազգադավերի գործողությունների, որոնք փորձ են անում թիրախավորել եկեղեցին»,-ասաց Գառնիկ Դավթյանը։

Նրա ձեւակերպմամբ․ «Նիկոլենց քարոզչական աղմուկից սոսկ տպավորություն է ստեղծվում, որ հայրենադավերը բազմաթիվ են, բայց դա ընդամենը քարոզչական տեխնոլոգիա է։ Իրենք փորձում են աղմուկով ճնշել բազմահազարանոց մարդկանց մտահոգությունները, պահանջատիրությունը, հայրենասիրությունը։ Երեկվա՝ Վեհափառին դիմավորելը եւ եկեղեցու հետ լինելը շատ կարեւոր էր, որովհետեւ դա ոչ միայն հույս առաջացրեց, այլեւ ոգու ամրություն բերեց։ Հայաստանի հասարակությունը դավանում է ոչ միայն հոգեւոր, կրոնական բարձր արժեքների, այլեւ պահանջատիրության անչափելի մեծության»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30