Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ափսոսում եմ «Հայաստան» խմբակցության այս դիրքորոշման համար։ Շատ եմ ափսոսում։ Մեծ հաշվով՝ նրանցից ոչինչ չէր պահանջվում։ Ընդամենը ստորագրություն, որից հետո իմպիչմենտի գործընթացի պատասխանատվությունն ամբողջությամբ կմնար այն նախաձեռնողների ուսերին։
Իսկ հիմա «Հայաստան» խմբակցությունն իր դիրքորոշումն, ըստ էության, կապում է պայմանական հովիկաղազարյանների մոտեցումներին։ Կստորագրե՞ն պայմանական աղազարյաններն իմպիչմենտի համար, կստորագրի նաև «Հայաստան» խմբակցությունը։
Ցավալի է, շատ ցավալի։ Ու նաև անհավատալի…
Կարդացեք նաև