ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։
«Նախագիծն անցել է համալիր փորձաքննություն, երկու օր առաջ՝ երեկ չէ առաջին օրը։ Դրա վրա մոտ 7 ամիս ժամանակ ենք ծախսել։ Այս նախագիծը երեւի Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաբարդ նախագծերից մեկն է, եթե ոչ ամենաբարդը։ Այս տեսակ նախագիծ այս պետությունը 40 տարուց ավելի չի արել, եւ եթե նմանատիպ պրոցեսները կանգնում են, այդ գիտելիքն ու կարողությունը չքանում է, որովհետեւ պետք է սկսես վերականգնել։ Բայց ես վստահ ձեզ ասում եմ, որ Երեւան քաղաքում «Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը, համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական վերահսկողության մրցույթն իրականացնել։ Ամենաբարդ հատվածը, կարծում եմ, անցել ենք, ամենաբարդը նախագիծ ստանալն է, որը բոլոր փորձաքննություններով անցել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ