Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Դավիդով. ՀՀ ՊԵԿ-ը կարող է օրինակելի դեր ունենալ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից «Մեկ պատուհան»-ի ներդրման և համակարգման հարցում

Հունիս 11,2025 17:43

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված մի շարք հարցերին։

Քննարկվել են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի, ԵԱՏՄ տարածքում տեղորոշման կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի շրջանակում համապատասխան փոխադրումների մեկնարկի, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր:

Կողմերը անդրադարձել են  նաև մինչև 2030 և 2045 թվականների ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի շրջանակում մաքսային ոլորտին առնչվող մեխանիզմներին, քննարկվել են սահմանային անցման կետերում նյութատեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցեր։

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարն առանձնակի գոհունակությամբ նշել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվող «Մեկ պատուհան» մեխանիզմի կարևորությունը և ընդգծել, որ այս առումով ՊԵԿ-ը կարող է օրինակելի դեր ունենալ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից նշված մեխանիզմի ներդրման և համակարգման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցությունը՝ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30