Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի կայունության ապահովման համար ինտեգրված մոտեցումների անհրաժեշտությունը

Հունիս 11,2025 18:15

Հունիսի 10-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բոլոր տեսակի, մասնավորապես՝ ցամաքային գործունեության արդյունքում առաջացող ծովային աղտոտվածության կանխարգելումը և զգալի նվազեցումը» խորագրով պանելային քննարկմանը:

Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ ընդգծելով դրա բացասական ազդեցությունը կենսաբազմազանության, սննդի անվտանգության, հանրային առողջության և տնտեսական զարգացման ոլորտների վրա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի կայունության ապահովման համար ինտեգրված մոտեցումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանում է նման մոտեցումների հավակնոտ օրակարգ՝ Կայուն զարգացման 2030 օրակարգին և դրա նպատակներին համահունչ։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունավետ անցկացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Նշել է, որ համաժողովի շրջանակում նախատեսվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայումը՝ շեշտելով, որ հանձնառությունների արդյունավետ իրագործումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ և համադրված ջանքերը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30