Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ընկերության հետ ձևավորվել է արդյունավետ և վստահելի համագործակցություն. Nokia ընկերության ավագ փոխնախագահ

Հունիս 11,2025 19:33

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 11-ին ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերների գլխավորությամբ:

Նախարար Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ՀՀ կառավարության՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական առաջնահերթ ուղղությունները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերն ու նախաձեռնությունները՝ առանձնահատուկ կարևորելով հեղինակավոր վերազգային ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ucom ընկերության ներկայացուցիչները. հենց հայկական ընկերության հրավերով է Ռոլֆ Վերներն այցելել Հայաստան: Այս համատեքստում նախարար Հայրապետյանն ընդգծել է Nokia և Ucom ընկերությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացն ու ձեռքբերումները՝ տեխնոլոգիական նոր լուծումների և թվային գործիքների ներդրման համատեքստում։ Ռոլֆ Վերները, իր հերթին, նշել է, որ հայկական ընկերության հետ ձևավորվել է արդյունավետ և վստահելի համագործակցություն։

Կողմերը քննարկումներ են ունեցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս, մասնավորապես, արհեստական բանականության, թվային փոխակերպման, գիտահետազոտական աշխատանքների համար Հայաստանը որպես հնարավոր գործընկեր դիտարկելու հնարավորության։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30