ՌԴ հայկական կազմակերպությունների հայտարարությունն ի աջակցություն ՀԱԵ՝ Փաշինյանի կողմից Եկեղեցու դեմ ուղղված բացահայտ թշնամական քաղաքականության կապակցությամբ
Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական հաստատություն չէ։ Այն հայկական ինքնության հիմնասյուներից մեկն է՝ ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։
Վերջին օրերին Փաշինյանը ծավալել է բացահայտ թշնամական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակութային ժառանգության և հոգևորականության դեմ՝ օգտագործելով վուլգար և վիրավորական բառապաշար։
Սա ոչ թե սխալ հաշվարկ է, այլ նախընտրական հնարք՝ ուղղված ժողովրդի պառակտմանը, միասնության խաթարմանը և ազգի հոգևոր հիմքերի քանդմանը։
Նիկոլ Փաշինյանի և նրա մանկուրտների խմբակի գործողությունները ոչ թե ընդամենը մոլորություն են, այլ դիտավորյալ քաղաքականություն։


















































 
                         
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   