Լրահոս
Օրվա լրահոսը

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ. Սեյրան Օհանյան

Հունիս 11,2025 21:50

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները և գրել է.

«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։

Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30