«Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։ Սա մեկ պետություն է՝ մեկ իրավակարգով և մեկ օրինականությամբ։
Անընդհատ կարդում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակվում են Լեռնային Ղարաբաղի «պետնախարարներ», ձևավորվում են խորհրդակցական մարմիններ, հնչում են հայտարարություններ ինքնիշխանության, իրավահաջորդության, անգամ պետության գոյության մասին։
ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է միայն օրինական պետական հաստատությունների միջոցով։ Զուգահեռ սեպարատիստական կառույցները ոչ միայն հակասահմանադրական են, այլ նաև սպառնալիք են պետական ամբողջականությանը, կայունությանը։
Այո, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ունեն ինքնության պահպանման և աջակցություն ստանալու իրավունք, բայց դա չի կարող վերածվել զուգահեռ պետականության հավակնության»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան