Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանին քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելն ու ելույթ ունենալն արգելելը ճանաչվել է ոչ իրավաչափ. «Հետք»

Հունիս 11,2025 23:13

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2024թ. մարտի 12-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը արգելելու գործողությունները: Վճիռը կայացվել է երեկ՝ 2025թ. հունիսի 10-ին:

Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի կողմից գրություն է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ Հայկ Մարությանին 2024թ. փետրվարի 13-ին ժամը 09:00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելու և ավագանու նիստին ելույթ ունենալու վերաբերյալ: Գրությանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության ոստիկանության համատեղ հրամանի համաձայն՝ Երևանի ավագանու նիստերի գումարման օրերին արգելվում է այլ անձանց մուտքը Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող մասնաշենք:

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի կողմից 2024թ. մարտի 4-ին կրկին դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, որպեսզի հանձնարարեն Երևանի քաղաքապետարանի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներին Հայկ Մարությանի մարտի 5-ից մինչ 31-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերեին և ժամերին Երևանի քաղաքապետարան շենք մուտք գործելը թույլատերու վերաբերյալ: Այդ գրությանը պատասխան չի տրվել:

Նույն խմբակցության ղեկավարի կողմից կրկին գրություն է ուղարկվել քաղաքապետարան՝ 2024թ. մարտի 12-ին ժամը 10:00-ից Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի շենք մուտք գործելու թույլտվության վերաբերյալ: Այդ դիմումը կրկին մերժվել է, իսկ նշված օրը Հայկ Մարությանին թույլ չեն տվել մուտք գործել Երևանի քաղաքապետարանի շենք՝ դարձյալ պատճառաբանելով, որ ավագանու նիստերի գումարման օրերեին արգելվում է այլ անձանց մուտքը:

Հայկ Մարությանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության դիմել է վարչական դատարան: Հայցով նպատակ է հետապնդել պահանջել վնասի հատուցում, ինչպես նաև վերականգնել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Բացի այդ, առկա է հետագայում նույն իրավավիճակը կրկնվելու վտանգ:

Երևանի քաղաքապետարանը դատարանում վկայակոչել է քաղաքապետարանի և Ոստիկանության կողմից ընդունված համատեղ հրամանի կետը, որով մերժվել էր Մարությանի մուտքը քաղաքապետարանի մասնաշենք: Բացի այդ, ըստ քաղաքապետարանի՝ Հ. Մարությանը չի հանդիսացել քաղաքապետարանի շենք մուտք գործելու իրավունք ունեցող սուբյեկտ:

Ներքին գործերի նախարարությունը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն դատաքննության ընթացքում առարկել է ներկայացված հայցի դեմ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30