Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայոց թեմը կոչ է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իր զաւակներին՝ հեռու մնալ սադրանքներից

Հունիս 11,2025 23:30

Այս օրերին, երբ որոշ իմաստակներ չեն դադարում հնարաւոր բոլոր ձեւերով հեղինակազրկել հայ հոգեւորականներին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ արտաքինից բարեպաշտ եւ բարեփոխիչ ձեւացող անձինք ջանք չեն խնայում գայթակղեցնելու երկու հազարամեայ մեր անսասան Եկեղեցու հաւատաւոր զաւակներին։ Ներքին նպատակը ակնյայտ է․ հաճոյանալ իրենց տէրերին։ Ճիշտ այդ արշինով չափելով էլ Եկեղեցուն եւ Նրա առաջնորդներին մեղադրում են այլ տէրերի ծառայելու մէջ, մինչդեռ Եկեղեցու Տէրը մէկն է՝ Աստուած։

Առաւել ցաւալի է, որ Հայաստանում իրենց սպասած սադրանքին չհասնելով՝ խաղի մէջ են ներքաշում նաեւ Սփիւռքը։ Վառ օրինակ է Ֆրանսայի «Հայկական շարժում» կոչուած կազմակերպութեան տխրահռչակ նախագահ Ժակ Րաֆֆի Փափազեանի գրառումը՝ հիմնուած միայն սուտ ու մտացածին բամբասանքների վրայ։ Աւելորդ չենք համարում Պրն․ Փափազեանին յիշեցնել, որ զրպարտութիւնը՝ առանց փաստերի եւ ապացոյցների այլ անձի հեղինակազրկելը, քրէապէս դատապարտելի երեւոյթ է թէ՛ Հայաստանի, թէ՛ Ֆրանսայի Հանրապետութեան օրէնքի համաձայն։

Յորդորում ենք նաեւ, որպէսզի յերիւրանքներ տարածելու փոխարէն, Պրն․ Փափազեանը ուսումնասիրի աղաղակող այն փաստը, որ Արցախեան ստորացուցիչ պարտութիւնից յետոյ, միայն Եկեղեցին ու Իր Գահակալն են ամենաբարձր ատեաններից շարունակ խօսում գերիների, բռնազաւթուած հայրենիքի, գաղթական ժողովրդի ցաւերի եւ իրաւունքների մասին։ Եկեղեցին ու նոյն անուանարկուող հոգեւորականներն են, որ 5 տարի է հնարաւոր բոլոր միջոցներով օգնութեան եւ մխիթարութեան ձեռք են մեկնում որբացած արցախահայութեանը։ Միւս կողմից, շատ լաւ հասկանում ենք, որ այս բոլոր իրական եւ ոմանց սարսափեցնող առարկայական փաստերը պիտի անտեսուեն եւ ստորացուեն, որպէսզի պղտոր ջուր լցուի իրենց հայասպան ու պառակտիչ տէրերի ջրաղացին։

Ֆրանսահայոց թեմը կոչ է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իր զաւակներին՝ հեռու մնալ սադրանքներից, տեղի չտալ պառակտիչ եւ ժամանակաւոր անձերի յերիւրանքներին, մերժել մեր ազգի միասնութիւնն ու հաւատքը սասանող ամէն երեւոյթ։

Տէ՛ր, անսասան պահիր դու միշտ, Քո իսկ հիմնած Մայր Աթոռը։

 

Ֆրանսայի Հայոց Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30