Քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նպատակով ընդդիմության շարքերում սկսված ստորագրահավաքի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելու, համաժողովրդական շարժում ծավալելու՝ ընդդիմության շանսերի, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև սկսված բանավեճի, Գարեգին Բ-ին Կաթողիկոսի աթոռից հեռացնելու՝ իշխանության նպատակադրման, ռուս-ուկրաինական պատերազմի ներկա ընթացքի և պատերազմը կանգնեցնելու հավանականության, պատերազմի շարունակման դեպքում ԱՄՆ վարչակարգի հնարավոր նոր քաղաքականության, այլ թեմաների մասին։
Նա մասնավորապես նշել է, որ «Իրական Հայաստանը»` դա Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջանն է»:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին, նկատել է, որ Փաշինյանի քաղաքականությունը` խաղաղություն է ամեն գնով, այսինքն, խաղաղություն` պետականության գնով: Մինչդեռ Շահնազարյանի համոզմամբ, սովորաբար, պետք է ասել` «հաղթանակ ամեն գնով»։
Շահնազարյանի համոզմամբ` Փաշինյանը հարվածեց ոչ թե Մայր Աթոռին, այլ պետականությանը՝ թուլացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor TV-ի տեսանյութում։