Լրահոս
Օրվա լրահոսը

2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ ու Եվրոպայի թիմային չեմպիոն

Հունիս 11,2025 23:35

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ Սկոպյեում անցկացված Եվրոպայի առաջնությունում  135 միավորով նվաճեց թիմային չեմպիոնի կոչումը՝ պատվո պատվանդանի վրա շրջանցելով Վրաստանին եւ Ադրբեջանին:

Այսօր կայացած գոտեմարտերում մեր տղաները նվաճեցին երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Նախ, 51 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը, որը կիսաեզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցուն, վճռորոշ գոտեմարտում 10:0 հաշվով բացահայտ առավելության հասավ  UWW դրոշի ներքո հանդես եկող Ռիզվան Կաիրբեկովի նկատմամբ ու բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան:

Գեղեցիկ ու ավելի համոզիչ հաղթանակով մրցակցին  գերազանցեց 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը, որը եզրափակչում չբավարարվեց ադրբեջանցի մրցակցի նկատմամբ գոտեմարտի ընթացքում ձեռք բերած 6:0 հաշվով, գեղեցիկ հնարքով մրցակցի ուսերը զարկեց մրցագորգին ու տուշեով (մաքուր հաղթանակ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մեդալից անմասն չմնաց նաեւ 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը: Նա բավարարվեց բրոնզե պարգեւով: Նախորդ  օրը արծաթի արժանացել էին Մարտին Մանջիկյանը՝ 48 կգ եւ Ջանես Նազարյանը՝ 65 կգ:

Այսպիսով, մեր հավաքականը Սկոպյեում նվաճեց 2 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30