ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում խոսելով հակառակ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ սրբազանների դեմ սկսած արշավի, նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորելու հավատավոր ժողովրդի նախաձեռնության մասին՝ արձանագրեց, որ դա եղել է ինքնաբուխ եւ դրանով հայ ժողովուրդը ցույց է տվել, որ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին անտեր չէ, որ իր զավակները պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Եկեղեցու, Վեհափառի, Սրբազանների թիկունքին:
«Ոչ բոլորին հաջողվեց մոտենալ Վեհափառին եւ իր աջակցությունը հայտնել: Բայց դա բոլորիս պարտականությունն էր: Եվ դա արվում էր ոչ թե Վեհափառի համար, այլ ամեն մեկն իր համար էր անում՝ անկախ կուսակցականությունից, քաղաքական նկատառումներից: Կարծում եմ, այս պրոցեսին շատ ուշադիր հետեւել են նաեւ մեր թշնամական պետությունները, որոնց ուղղորդմամբ է նաեւ այս ամեն ինչը կատարվում: Սա մեսիջ էր նաեւ նրանց:
Վտանգները դեռ չեն չեզոքացվել, բայց սա մի փոքր քայլ էր, ոգեւորիչ քայլ: Ամեն ինչը պետք է շարունակվի: Թրքահաճո իշխանությունները պետք է հասկանան, որ եթե համարձակվեն որեւէ մի կերպ մոտենալ Մայր Տաճարին, ինչ-որ խմբեր են ստեղծում, շատ լուրջ պատասխան են ստանալու հավատավոր հայ ժողովրդից: Մենք էլ պետք է հավատանք, շատ լուրջ լծվենք այս գործին ու գնանք մինչեւ վերջ, կանգնենք մեր եկեղեցու կողքը: Ուրիշ տարբերակ մենք, պարզապես, չունենք»,-ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ