Լրահոս
Մոսկվան ու TRIPP-ը
Օրվա լրահոսը

Մեկ տարի առաջ ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ. մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել. Վարազդատ Հարությունյան

Հունիս 12,2025 11:48

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ տարի առաջ, այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և դրա հարակից «Սիրահարների այգում» հավաքված խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ:

Դրան անմիջապես նախորդել էր «կարմիր բերետավորների» կողմից մի շարք ցուցարարների նկատմամբ խմբակային ծեծի դեպքերը, որոնց տեսաձայնագրությունները կան:

Գրեթե բոլոր լուսաձայնային նռնակները նետվել են առանց «մարդուց 2,5 մետր հեռավորության» կանոնի պահպանման: Այսինքն` հենց մարդկանց վրա:

Բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը հասել էր 101-ի: Որոշ մարդկանց վերքերն այնքան խորն են եղել, որ մեկ տարի անց էլ, որոշ քաղաքացիների մարմիններին այդ նռնակներից ստացած վիրավորումների հետքերը դեռ մնացել են:

Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել: Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30