Լրահոս
Օրվա լրահոսը

Իմպիչմենտի գործընթացը սկսված է․ Սերժ Սարգսյան

Հունիս 12,2025 14:18

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առայժմ ձեռնպահ է մնում իմպիչմենտի գործընթացի մեկնաբանություններից։ Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա ասաց, որ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մանրամասն բացատրել է ամենը։

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը գործընթացն ի սկզբանե դատապարտված չի համարում։

Թեմայի շուրջ լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան էլ Սերժ Սարգսյանն ասաց, որ քանիցս հայտարարվել է՝ իմպիչմենտի համար 36 ստորագրություն պետք չէ, 54-ն է պետք, նիստերի դահլիճ հարցը բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն։

Իմպիչմենտի գործընթացը Սերժ Սարգսյանը համարում է սկսված, քանի որ ըստ կանոնակարգերի, գործընթացը համարվում է սկսված, երբ մեկ խորհրդարանական թեկնածու է առաջադրում։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ականներն այսօր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, այցելել էին նրա շիրիմին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30