Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդդայականության Հոգևոր Ուսուցիչն ընդգծում է. «Ոչ ոք իրավունք չունի հարձակվել հոգեւորականների վրա»

Հունիս 12,2025 16:42

«Վերջերս մտածում եմ, որ ինչ-որ առումով սկսում եմ կրկնվել՝ Նիկոլի դեմ անընդմեջ ելույթ ունենալով, որովհետեւ իր հանցագործություններն անթիվ են եւ գնալով մի կողմից կրկնվում են, մյուս կողմից՝ շատանում»,- «Հայելի» ակումբում ասաց Բուդդայականության հոգեւոր ուսուցիչ Էլեոնորա Մանանդյանը՝ դիմելով նրանց, ովքեր իր ձեւակերպմամբ՝ մտահոգված են մեր երկրի ճակատագրով, բայց սպասում են եռացող պայքարի կայծի:

«Հատել է վերջին կարմիր գիծը, հասել ենք այսպես կոչված անդառնալի կետի, որից հետո մարդն ամբողջությամբ ընկղմվում է չարիքի մեջ: Եվ Նիկոլն ամբողջությամբ ընկղմված է չարիքի մեջ, ու հիմա երբ ինքը հարձակվում է Հայ Առաքելական եկեղեցու վրա, ուզում եմ մարդկանց բացատրել, թե ինչ է իրականում կատարվում, որպեսզի մենք առերեսվենք այն ամբողջ չարիքի հետ, որը Նիկոլը փաստացի իրականացնում է»,-ասաց Մանանդյանը:

«Պետք է հաշվի առնենք, որ եկեղեցու դեմ իր հերթական արշավով իրականում նա կոծկում է նախատեսվող պատերազմը, որովհետեւ Նիկոլը պատրաստվում է հանձնել Սյունիքը: Դրա մասին բոլորն արդեն խոսում են: Իսկ եթե կորցնենք Սյունիքը, ընդհանրապես անիմաստ է լինելու մտածել, որ ունենք Հայաստանի Հանրապետություն»,-ասում է Մանանդյանը:

Բուդդայականության Հոգևոր Ուսուցիչն ընդգծում է. «Ոչ ոք իրավունք չունի հարձակվել հոգեւորականների վրա: Դեռեւս 2000 տարի առաջ տեր Հիսուս Քրիստոսը հստակ սահմանել է՝ Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Ինքնամաքրման պրոցես է, հնարավոր է, որ որոշակի խնդիրներ ունի ազգը, որոնք ներթափանցել են նաեւ եկեղեցի: Հնարավոր է, որ եկեղեցին էլ որոշակի խնդիրներ ունի, բայց պետք է սատարել, որ եկեղեցին մաքրվի, ոչ թե հարձակվել եկեղեցու վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30