Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպել է ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ

Հունիս 12,2025 19:25

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Զրույցի օրակարգում եղել են հարցեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ համագործակցության և այլնի վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին․ մանրամասներ են ներկայացվել նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման ուղղությամբ։ 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30