Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով այսօրվա դատական նիստում հարցաքննվող վկայի պատասխաններից մեկը ակամա զավեշտալի եւ խորհրդանշական ստացվեց:
Երբ հանրային մեղադրողը նրա անձնական տվյալները ճշտելու նպատակով հարցրեց, թե երբվանից եւ որքան ժամանակ է եղել Գյումրի համայնքի ավագանու անդամ, վկան պատասխանեց. «2012-ից՝ մինչեւ վերջ»:
Նախագահող դատավորի ճշգրտող հարցին, թե վերջն իր պատկերացմամբ որն է, վկան պատասխանեց. «2018 թիվը, թե 2020-ը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ