Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը թիրախավորված հարվածներ է հասցրել Իրանի տարածքին. ինչ է հայտնի

Հունիս 13,2025 09:46

Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորված հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։

Հարվածների հետևանքով առայժմ հայտնի է, որ սպանվել են

⚫️Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին,

⚫️ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին,

⚫️«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի (ՀՕՊ) հրամանատար Ղոլամալի Ռաշիդն ու նրա որդին,

⚫️Միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։

 

🔴ԻԻՀ գերագույն առաջնորդը «ծանր պատիժ» է խոստացել։

Իրանի ԱԳՆ․ «Իրանն օրինական իրավունք ունի պատասխանել Իսրայելի ագրեսիային։ Իրանի դեմ ագրեսիայի վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են Իսրայելի ռեժիմը և նրա կողմնակիցները։

❗️Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը, որպես այս ռեժիմի գլխավոր կողմնակից, նույնպես պատասխանատու կլինի սիոնիստական ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար»:

❗️Ըստ ԱԳՆ-ի՝ Իրանի պատասխանը կլինի այն ձևով, ինչպես երկրի ԶՈւ-ն կորոշի։

🔴Իրանի հոգևոր առաջնորդի կոչով դիմել է իր ժողովրդին՝

 

«Իրանի վսեմ ժողովուրդ,

Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»:

Հրապարակումները՝ իրանագետ Ժաննա Վարդանյանի տելեգրամյան ալիքից եւ իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆբ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30