Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին. Սուրեն Սարգսյան

Հունիս 13,2025 10:05

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ։

Պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն Սպիտակ տնից (!) բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․
«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար և սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակ ասել․ Իրանն իրավունք չունի թիրախավորել ԱՄՆ շահերն ու անձնակազմը»։

Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ՝ քթներիս տակ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30