Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ստացվել, որ նույն գույքը մեկ անգամ կնոջն են վերագրում, հաջորդ անգամ ամուսնուն առաջադրված մեղադրանքի մեջ են օգտագործում. «Հրապարակ»

Հունիս 13,2025 10:47

Մեղադրանքին ծանոթանալիս նկատում ենք, որ այս նույն՝ Դրախտիկի առանձնատան մասին ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, հիշել էր դեռ 2023 թվականին, Հակակոռուպցիոն դատարանում՝ պահանջելով բռնագանձել այն, ի թիվս այլ ապօրինի գույքի՝ Սեյրան Օհանյանի կնոջ անունով գրանցված «Լեքսուսի», Երեւանի կենտրոնում, Նալբանդյան փողոցում ձեռք բերված տարածքի ու շինության, Վահագնի թաղամասում գտնվող տան: Ինչո՞ւ դատախազությունն այն ժամանակ չպահանջեց զրկել Օհանյանին անձեռնմխելիությունից, այլ դա անում է հիմա, եւ ինչպես է ստացվել, որ նույն գույքը մեկ անգամ կնոջն են վերագրում, հաջորդ անգամ ամուսնուն առաջադրված մեղադրանքի մեջ են օգտագործում: Դատախազությունը մեր հարցին չպատասխանեց` գրավոր հարցում ուզեցին, ինչը եւս մի ապացույց է, որ պատասխան չունեն:

Արծվիկ Մինասյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակին» հայտնեց, որ առայժմ որեւէ փաստաբան ներգրավված չէ այս գործով, քանի որ միջնորդությունը դեռեւս խորհրդարան մուտք չի արվել: «Խորհրդարանը դեռեւս չի քննարկել՝ թույլ տալ, թե ոչ, հետեւաբար՝ պաշտպանել-չպաշտպանելու խնդիր չկա, եւ այս պահին դեռեւս պաշտպան չկա: Մեղադրանքի մասին խոսելը եւս շուտ է, բայց կարծում եմ՝ սա հերթական հետապնդման դրսեւորումն է»: 2 տարի առաջ նույն դատախազությունն Օհանյանի գույքի, այդ թվում՝ այս նույն առանձնատան բռնագանձման հարցով էր դատարան մտել, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այն ժամանակ չնախաձեռնեցին քրեական հետապնդում, այլ հիմա մտան միջնորդությամբ: «Որովհետեւ այդ առանձնատան գործն իմիտացիոն բնույթ է կրում՝ ժամանակ առ ժամանակ օգտագործվելով որպես մահակ: Դեմն ընտրություններ են, հանրության ուշադրությունը շեղելու խնդիր կա, մարդկանց վախեցնելու փորձ անել կա, որը, վստահ եմ, այս անձանց պարագայում չի ստացվելու: Որ հետադարձ նայում եք, վերջին 6-7 տարիներն անընդհատ սա է եղել»,- ասաց Արծվիկ Մինասյանի փաստաբանը:

«Սա զուտ քաղաքական հետապնդում է, օրենքների կամայական մեկնաբանում՝ Նիկոլի քիմքին հարիր: Ունիկալիզմը նրանում է, որ գործում են ամենաբռի մեթոդներով, բայց ձգտում են դա փաթեթավորել բացարձակ ժողովրդավարության պիտակով»,- մեկնաբանում է փորձառու իրավաբան-գիտնականը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30